Ադրբեջшնшկшն կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին․ Գրիգորյան

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռևս արձագանք չկա վերջի առաջարկի վերաբերյալ»,- ասաց նա:

Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները, որի մասին օգոստոսի 25-ին հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել սոց․ ցանցերում