Վարչապետը տեղում ծանոթացել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվող աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է։ Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«Այցելել եմ Շիրակի մարզ:

Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ:

Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:
Նախագծի հեղինակը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է»:

Կիսվել սոց․ ցանցերում