Երևանում «Opel Zafira»-ն լուսացույցի տակ բախվել է կայանված «Jeep»-ին. կան տпւժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:25-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ «Jeep»-ը կայանված է եղել լուսացույցի տակ, երբ «Opel»-ը բախվել է նրան:

Կիսվել սոց․ ցանցերում