Միրզոյանն ու Բшյրամովը Ստшմբուլում երկկողմ հանդիպում կունենան․ ՀՀ ԱԳՆ

Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ՝ Միրզոյանի և Բայրամովի միջև հանդիպում տեղի կունենա: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,- լրատվամիջոցներին ասել է ԱԳՆ խոսնակը:

Կիսվել սոց․ ցանցերում