Հայազգի Կարեն Խաչանովն անցել է Ալմшթիում անցկացվող հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ, աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ալմաթիում անցկացվող ATP 250 մրցաշարի կիսաեզրափակիչ է դուրս եկել։

Նա 6:2, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 213-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Բեյբիտ Ժուկաևին։

Եզրափակիչի ուղեգրի համար հայազգի թենիսիստը կմրցի աշխարհի 85-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում