Նախորդ տարվա հոկտեմբերի 18-ի համեմատ, այս տարվա նույն օրվա դրությամբ, Սևանա լճի մակարդակը բարձր է 21 սմ-ով (1900,48մ)
Այս տարվա ընթացքում Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է տեղափոխվել ավելի քան 180մլն խմ ջուր (2023 թվականին՝ մոտ 114մլն խմ), իսկ լճից բաց է թողնվել 131մլն խմ ջուր (2023 թվականին՝ մոտ 228մլն խմ)։
Ի դեպ, սեպտեմբերի 17-ից Սևանա լճից ջրառ չի իրականացվում։
