ՌԴ մայրաքաղաքում այս շաբաթ քաղաքապետ կընտրեն։ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ՝ քվեարկության միասնական օրը: Մոսկվացիներին հնարավորություն է տրված իրենց քվեարկությունը կատարել ընտրատեղամասերում, ինչպես նաև առցանց՝ mos.ru կայքում։
Քվեարկությունը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 8-ից 10-ը։ Առցանց քվեարկությունը կատարվելու է սեպտեմբերի 8-ի ժամը 08:00-ից մինչև սեպտեմբերի 10-ի ժամը 19:59-ը:
Ընտրատեղամասերը երեք օրն էլ բաց են լինելու ժամը 08:00-ից 20:00-ն։
2019 թվականից Մոսկվայում տարբեր մակարդակների ընտրություններում քաղաքացիները կարող են քվեարկել առցանց, իսկ այս տարի ընտրատեղամասերում կտեղադրվեն էլեկտրոնային տերմինալներ։
Նրանց օգնությամբ մոսկվացիները կկարողանան իրենց ընտրությունը կատարել ցանկացած հարմար վայրում, և ոչ միայն մշտական գրանցման վայրում: Լրացուցիչ դիմումներ չեն պահանջվում:
Միաժամանակ, մայրաքաղաքում տեղի կունենան ТиНАО-ի (Մոսկվայի երկու նոր շրջանների՝ Տրոիցկի և Նովոմոսկովսկի վարչական շրջանների անվանումների միավորումն է) 13 քաղաքային պատգամավորների ընտրություններ։
Այս 13 մունիցիպալիտետների ընտրողները կստանան երկու քվեաթերթիկ՝ մեկը Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում քվեարկության համար, մյուսը՝ քաղաքային ընտրությունների համար։
