Թուրքիան պատրաստ է ընդունել փախստականներին Լիբանանից, այդ թվում՝ թուրքմեններին, շաբաթ օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը հիշեցրել է, որ սիրիական ճգնաժամի սկզբում Թուրքիա էր ժամանել մոտ 4 միլիոն փախստական, այժմ՝ մոտ 3,5 միլիոն։
«Մեր դռները հիմա էլ բաց են նրանց համար: Եթե Լիբանանից մեր երկիր գան, ապա մենք կընդունենք այդ եղբայրներին»,- ասել է Էրդողանը Ստամբուլում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում։
Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայում ապրում է ավելի քան 3,1 սիրիացի փախստական, սակայն մինչև նոյեմբեր այդ թիվը կնվազի մինչև 2,9 միլիոն, քանի որ թուրքական իշխանությունները նախատեսում են ավելի քան 200 հազար սիրիացու զրկել փախստականի կարգավիճակից:
