Մոտ 1100 բանտարկյալներ Բրիտանիայում հաջորդ շաբաթ վաղաժամկետ ազատ կարձակվեն բանտերի ծանր գերբեռնվածության պատճառով, շաբաթ օրը հաղորդել է ITV-ն:
Սեպտեմբերին ավելի քան 1,7 հազար հանցագործներ նույնպես պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել բրիտանական քրեակատարողական հիմնարկներում տեղերի բացակայության պատճառով։
«Եվս 1100 բանտարկյալ ազատ կարձակվի հաջորդ շաբաթվա սկզբին», – ասել է հեռուստաալիքը: Ըստ Times թերթի՝ նրանք ազատ կարձակվեն երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին։
