2020 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 20-ը, սարսափելի օր էր

Հիշում եմ՝ աշնանային պայծառ, ջերմ եղանակ էր, բայց մեր աչքին ոչինչ չէր երևում գեղեցիկ:
Ադրբեջանցիները գրավել էին Խոդա Աֆարինը, Զանգելանը, հասել Մեղրիի սահման:
Շուշիից վերադառնում ենք Գորիս: Արենից բացի մեզ հետ է դիվանագետ Վլադիմիր Կարապետյանը: Նա Գորիս էր եկել և Մաթևոսյանի խնդրանով բերել էր ինչ-որ սարքավորումներ: Իմանալով, որ Գորիսում ենք և մեկնելու ենք Ստեփանակերտ ու Շուշի, ցանկություն հայտնեց միանալ մեզ: Հետդարձին՝ երեկոյան, նա հեռախոսով կապվեց Մաթևոսյանի հետ:
– Դավիթն ասում է, որ Կալաշնիկովը ձեռքին կանգնած է Նռնաձորի սահմանին, ադրբեջանցիները մոտեցել են Մեղրիի սահմաններին,- պատմեց մեզ Վլադիմիրը հեռախոսազրույցից հետո:
Երբ հասանք Գորիս, Վլադիմիրը իր ավտոմեքենայով շտապեց Մեղրի: Ժամեր անց՝ վաղ առավոտյան նա գրեց, որ Դավիթը զոհվել է:
Կիսվել սոց․ ցանցերում