Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

1988 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել: Հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ջուլֆալակյանը 1999-2019 թթ. գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը։ 60-ամյա մասնագետը 2003 թվականից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի անդամ է:

Հիշեցնենք, որ Լևոն Ջուլֆալակյանի որդին` աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ամիսներ առաջ Արգենտինայի դրոշի ներքո մրցաշարի էր մասնակցել և փորձել Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճել, սակայն դա նրան չէր հաջողվել:

Կիսվել սոց․ ցանցերում