Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Շանթ Խաչատրյանը (72 կգ) կպայքարի ոսկե մեդալի համար:
Շանթը կիսաեզրափակչում 9-0 հաշվով հաղթել է Շվեդիան ներկայացնող Գեորգիոս Բարբանոսին: Խաչատրյաանը ոսկե մեդալը կվիճարկի վրացի Գեորգի Չխիկվաձեի հետ:
Իդեպ Շանթը իր 4 գոտեմարտերում մրցակիցներին չի զիջել (10-0, 9-0, 9-0, 9-0) ոչ մի միավոր: նա բոլոր գոտեմարտերը ավարտել է ժամանակից շուտ։
