Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն Diario Sport-ի հետ հարցազրույցի ժամանակ կանխատեսել է առաջիկա Էլ կլասիկոյի հաշիվը։
«Ռեալը» շատ փող ունի և կարողանում է թանկարժեք ֆուտբոլիստների ձեռք բերել, «Բարսելոնան» շեշտը դնում է սեփական սաների վրա, իսկ երբ խոսքը նման դերբիի մասին է։
«Ռեալի» վրա ճնշում կա, քանի որ նրան Իսպանիայի գործող չեմպիոնն է և Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը, ինչպես նաև խաղալու են սեփական դաշտում։ «Բարսելոնայից» հանդես են գալու ակադեմիայի տղաները և մի շարք փորձառու ֆուտբոլիստներ, Ռաֆինյան… Ֆավորիտ չկա, բայց կարծում եմ` «Բարսելոնան» կհաղթի 2-1 հաշվով»,-ասել է Ռիվալդոն։
