Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց նախորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիայի» հետ և 5-2 հաշվով կամային հաղթանակ տարել։
«Բորուսիան» առաջին խաղակեսից հետո ուներ երկու գնդակի առավելություն, սակայն երկրորդ 45 րոպեների ընթացքում «Ռեալըը» Վինիսիուսի հեթ-տրիկի և Անտոնիո Ռյուդիգերի ու Լուկաս Վասկեսի գոլերի շնորհիվ շքեղ հաղթանակ է տարել։
«Ռեալը» 6 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, գերմանական ակումբը նույնքան միավորով 5-րդն է։
