«Հայաստան» խմբակցության կողքերը, որ նայեք, կգտնեք․ Պապոյանը՝ ոսկու վերարտահանման իրական սեփականատերերի մասին

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հարց ուղղեց «ոսկու արտահանման առեղծվածի և դրա հետևանքների» մասին։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ովքեր են ոսկու վերաարտահանման իրական սեփականատերերը․ «Որոնք են այդ ընկերությունները, ովքեր են դրանց իրական սեփականատերերը և նրանց ենթադրյալ կապն ու հովանավորչությունը՝ իշխանական շրջանակներից»։

Էկոնոմիակայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ վերարատահանման գործընթացը չի զրոյացել, շարունակվում է, իսկ տուրքը բարձրացվեց, որպեսզի ոլորտը վերահսկվի։

«Դուք խոսեցիք իրական սեփականատերերի մասին, անկեղծ ասած, չգիտեմ՝ ովքեր են, մեզ բացարձակապես դա չի հետաքրքրում, եթե ձեզ հետաքրքրում է, ձեր խմբակցության կողքերը, որ լավ նայեք, կարողա գտնեք էլ»,-ասաց նախարարը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում