Ով է «կրшկել» Էրդпղանի «վրա»

Ո՞վ է Էրդողանի «վրա» կրակողը: Նա օգտվում է նրա բացակայությունի՞ց և փորձում ազդել ներքին իրողությունների հաշվարկով, թե ահաբեկությունը պլանավորված էր հենց նրա կազանյան այցի հանդեպ ազդեցության տրամաբանությամբ: Ինչ որ մեկը պատժո՞ւմ է, դեղին քա՞րտ է ցույց տալիս Էրդողանին՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցության համար, ԲՐԻԿՍ անդամության ցանկության համար, թե՞ ինչ որ մեկին պետք էր, որ Կազանում գտնվելու ընթացքում, ստանալով թիկունքից հարվածը, Էրդողանն այնտեղ լինի որոշակիորեն կաշկանդված:

Հնարավոր է թերևս ամեն ինչ, ընդհուպ այն, որ Թուրքիայի նախագահը «կրակի ինքն իր ոտքին», Կազանում ինչ-որ գին բարձրացնելու համար: Ռուսական կողմն ազդարարել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը կքննարկվեն Թուրքիայում ատոմակայանների շինարարության և գազային ՀԱԲ-ի կառուցմանն առնչվող հարցեր: Վերջին մեկ-մեկուկես տարի ժամանակահատվածում Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունը հարթ չէ, այդ թվում և էներգետիկ նախագծերի առնչությամբ: Հանդիպմանը գրեթե զուգահեռ իրականացված Անկարայի ահաբեկությունը կօգնի հարթե՞լ անհարթը, թե՞ հակառակը: Եվ ո՞ւ ավելի շատ կօգնի կամ կխանգարի այն:

Կիսվել սոց․ ցանցերում