Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը դարձել է Մադրիդի «Ռեալում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը, հայտնում է Opta-ն:
Մոդրիչը «Սելտայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի արտագնա խաղում եղել է 39 տարեկան 40 օրական: Նախորդ ռեկորդը պատկանում էր հունգարացի Ֆերենց Պուշկաշին, որը 1966 թվականին «Ռեալի» կազմում վերջին խաղն անցկացրել էր 39 տարեկան 36 օրականում:
Մոդրիչը նաև «Ռեալի» կազմում երկրորդ ամենաշատ խաղ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է: Խորվաթը 547 խաղ է անցկացրել «Ռեալում»: Առաջատարը ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման է, որը 648 խաղ է անցկացրել «Ռեալում»:
