Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծիք է հայտնել առաջիկա «Էլ կլասիկոյի» մասին։
««Բարսելոնան» ֆավորի՞տ է․ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նրանք կունենան հաղթելու հնարավորություն։ Չնայած բոլորն ասում են, որ «Ռեալին» ամեն բան դժվարությամբ է տրվում, սակայն մադրիդցիները հաղթում են։ Այնպես որ, սա կարևոր հանդիպում է, որտեղ կարող է հաղթել յուրաքանչյուրը։
Ունեմ զգացողություն, որ «Բարսելոնան» հիմա բարձունքում է։ Ոչ ոք նման բան չէր սպասում մրցաշրջանից առաջ։ Հնարավոր է, որ դա ստիպում է մեզ նրանց տեսնել ավելի ուժեղ, քան իրականում է»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում կհանդիպեն հոկտեմբերի 26-ին։ Նախորդ մրցաշրջանում մադրիդցիները Լա լիգայում երկու անգամ հաղթել էին կատալոնական ակումբին 2-1 և 3-2 հաշվով։
