Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բացահայտել է, թե ակումբը որքան գումարով է գերմանական «Լայպցիգից» գնել իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերը։
«Նախկինում ֆինանսական խնդիրներ ունեինք և չէինք կարողանում լուրջ տրանսֆերներ իրականացնել, բայց մեր սպորտային տնօրենը կարողացավ հարթել իրավիճակը։ Նախորդ ամռանը մենք կարողացանք ձեռք բերել Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին։ Մենք խոշոր տրանսֆեր կատարելու համար նախատեսել էինք 50 միլիոն եվրո, բայց Օլմոյին կարողացանք ձեռք բերել 47 միլիոնով»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ Transfermarkt պորտալը հայտնել էր, որ «Բարսելոնան» 26-ամյա Օլմոյի տրանսֆերը գնել է 55 միլիոն եվրոյով։
