ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների ղեկավարները Կազանի գագաթնաժողովում որոշում են ընդունել առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում, այլ մի քանի երկրի շնորհել միավորման գործընկերոջ կարգավիճակ։
Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարները, ի պատասխան 30-ից 35 երկրի՝ միավորմանն անդամակցելու խնդրանքների, Կազանի հանդիպմանը որոշում են ընդունել, որ այս պահին նոր անդամներ չեն ընդունվի խմբի կազմում, իսկ մի քանի երկիր ԲՐԻԿՍ-ին կմիանա որպես գործընկեր»,- հայտնել է նա:
Արաղչին նաև նշել է, որ Կազանի գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի երկրները դրույթ են մշակել այն մասին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի պետությունը գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար։ Միավորման կազմ երկրի ընդունվելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դրա բոլոր մասնակիցների միջև։
