ԲՐԻԿՍ-ի շատ երկրներ պատրաստ են միջնորդ դառնալ Ուկրաինայի հարցում. Պեսկով

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շատ երկրներ ցանկություն են հայտնում ավելի ակտիվորեն նպաստել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և պատրաստ են հանդես գալ որպես միջնորդ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ երկրներ, իրոք, ցանկություն են հայտնում ավելի ակտիվորեն նպաստել կարգավորման գործընթացին և իրենց պատրաստակամությունը հայտնել լինել միջնորդ», – նշել է Պեսկովը NTV-ին՝ մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամի քննարկումը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում։
Կիսվել սոց․ ցանցերում