Մпսկվայի մետրոյի կայարաններից մեկում ուղևորը սպшռնացել է սպшնել մեքենավարին

Հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյում: 43-ամյա ուղեւորը Լյուբլինո կայարանում դուրս է եկել վագոնից և ատրճանակն ուղղել դեպի վարորդի խցիկը՝ սպառնալով սպանել մեքենավարին։

Տղամարդը բերման է ենթարկվել: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Սպանության սպառնալիք» հոդվածով։

Հարցաքննության ժամանակ վերջինս քննիչին ասել է, որ դժգոհ է եղել, թե ինչպես է մեքենավարը վարել գնացքը։ Ատրճանակը, որով նա սպառնացել է, խաղալիք է եղել: Քննարկվում է խափանման միջոցի ընտրության հարցը։

Կիսվել սոց․ ցանցերում