Հինգ-վեց օր Ստեփшնшկերտի ոչ մի փուռ չի աշխատել․ արդյո՞ք վաղը հաց կլինի

Ստեփանակերտում հինգ-վեց օր է՝ ոչ մի փուռ չի աշխատում։ Եթե հաջողվի, այս գիշեր որոշ փռեր նորից հաց կթխեն։ 
Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում քաղաքային իշխանությունն իր բնակիչներին կարողանո՞ւմ է արդյոք ինչ-որ ձևով աջակցել, Սարգսյանը պատասխանել է․
 «Ով ինչով կարողանում՝ օգնում է։ Մեկի տանը մի քիչ ալյուր է լինում, կիսում է, մեկը հաց է լինում թխած իր տանը, հարևանին, բարեկամին տալիս է։ Սոցապ նախարարությունը որոշ դեպքերում քիչ ու միչ տրամադրում է․ էդպես էլի․․․»։

Քաղաքապետը նաև նշել է, որ Ստեփանակերտը արդեն քանի ամիս է մաքրության առումով է խեղճացել։
Եթե մինչև շրջափակումը օրական երկու անգամ  քաղաքը մաքրվում էր քաղաքը, հիմա երկու օրը մեկ հազիվ են կարողանում։

Տեղեկացենք, որ վաղվանից Ստեփանակերտի  հացի արտադրամասերում կիրականացվի նաև  հացի վաճառք՝ համար 1 կտրոնով:

Կիսվել սոց․ ցանցերում