«BMW»-ն բшխվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը. բժիշկները պшյքարում են վիրшվորների կյանքի համար

Հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև՝ ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ, բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Էլեն Իսրայելյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, և Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Է․ Իսրայելյանը հայտնաբերվել է մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս՝ անգիտակից վիճակում։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել սոց․ ցանցերում