«Վրացական երազանք»՝ 2206 ընտրատեղամասերի տվյալների հաշվումից հետո ձայների 52,99 տոկոսը (ընդհանուրի 70,91 տոկոսը)։
Ընդդիմություն. «Փոփոխությունների կոալիցիա»՝ 11,2% «Միասնություն-Ազգային շարժում»՝ 9,83% «Ուժեղ Վրաստան» – 9,02% «Գախարիա – Վրաստանի համար»՝ 8,22%։
Թվերը հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլին։
Այս տվյալները տարբերվում են exit poll-երի արդյունքներից, որոնք անցկացվել են ընդդիմադիր հեռուստաալիքների պահանջով։ Ըստ նրանց՝ «Վրացական երազանքը» չի հավաքել ավելի քան 42 տոկոս, իսկ ընդդիմադիր կուսակցությունները մեծամասնություն են վերցրել ընտրություններում։
Թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ ընդդիմությունը ընտրություններում իրենց հաղթանակը հայտարարեցին ԿԸՀ-ի արդյունքների հրապարակումից առաջ։ Այժմ ընդդիմության կողմից նոր հայտարարություններ են սպասվում հետագա գործողությունների վերաբերյալ։
