«Վրացական երազանքը» հավաքել է ձայների 54.26 տոկոսը՝ քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետո

Իշխող «Վրացական երազանք»-ը, ըստ ԿԸՀ տվյալների, խորհրդարանական ընտրություններում հավաքում է ձայների 54,26 տոկոսը՝ քվեաթերթիկների 90,42 տոկոսի հաշվարկից հետո։

Երկրորդ տեղը զբաղեցնում է ընդդիմադիր «Փոփոխությունների կոալիցիան»՝ ձայների 10,80%-ով։

Երրորդ տեղում «Միասնություն-Ազգային շարժում»-ն է՝ 10,04%։

Խորհրդարան են անցնում նաև «Ուժեղ Վրաստանը» (8,7%) և «Վրաստանի համար» (7,73%)։

Մնացած կուսակցությունները չեն չհաղթահարել հինգ տոկոսի շեմը։

Կիսվել սոց․ ցանցերում