Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չնշանակի այն։
Ըստ ԿԸՀ-ի՝ ավելի քան 99% ընտրատեղամասերի տվյալների հաշվարկից հետո Վրացական երազանքը հավաքել է 54,2%, իսկ ընդդիմությունը` 37% քվե:
«Վերջնական տվյալների հրապարակումից հետո խորհրդարանը պետք է հանդիպի 10 օրվա ընթացքում, և եթե նույնիսկ նախագահը նիստ չնշանակի, խորհրդարանը նիստը կգումարի ինքուրույն»,- ասել է Կոբախիձեն ճեպազրույցում:
