Վրաստանը չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսшստանի հետ. Կոբախիձե

Վրաստանը չի ծրագրում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:

Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ընդգծելով, որ Թբիլիսիի և Մոսկվայի միջև ներկայումս դիվանագիտական փոխգործակցություններ չկան։

Քաղաքական գործչի խոսքով՝ Վրաստանը մտադիր չէ շտապել հարաբերությունների վերականգնման հարցում՝ մատնանշելով Ռուսաստանի կողմից երկրի ազգային շահերի խախտումները։

«Ներողություն: Ոչ, ոչ, ոչ: Այդ կապակցությամբ ծրագրեր չկան»,- NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների արձանագրությունների 100 տոկոսի հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 53,92 տոկոսը։

Կիսվել սոց․ ցանցերում