ՊՍԺ-ն հաղթել է «Մարսելին» և գլխավորել մրցաշարային այղուսակը

Ֆրանսիական Լիգա 1-ի 9-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Մարսելին»։

Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում: Աչքի են ընկել Ժոաու Նևեշը, Բրեդլի Բարկոլան, Լեոնարդո Բալերդին էլ գրավել է սեփական դարպասը։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը վաստակելով 23 միավոր և օգտվելով «Մոնակոյի»` «Նիսից» կրած պարտությունից գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ «Մոնակոն» 20 միավորով նահանջեց երկրորդ տեղ, իսկ «Մարսելը» 17 միավորով երրորդն է։

Կիսվել սոց․ ցանցերում