Համացանցային գրեթե բոլոր հարթակներում արդեն մի քանի օր է՝ տեղադրվում են երգչուհի Ադելի համերգից կարճ տեսանյութեր, իսկ ամենից շատ տարածում է ստացել համերգի հատվածը, որում Ադելի և Դիոնի հուզիչ գրկախառնությունն է:
Ծանր հիվանդությամբ տառապող աշխարհահռչակ երգչուհի Սելիոն Դիոնը Ադելի համերգի ժամանակ նստած է եղել դահլիճում: Սա անակնկալի է բերել Ադելին, վերջինս իջել և մոտեցել է Դիոնին, հուզվել նրան տեսնելու համար և արտասվելով գրկախառնվել վերջինիս հետ:
