Գյումրու դրամատիկականը նոր տնօրեն ունի (լուսանկար)

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց թատրոնի արդեն նախկին տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Այս պաշտոնի համար կայացած մրցույթում հաղթել է դրամատիկականի մենեջմենտի գծով փոխտնօրեն Արամ Կարապետյանը, ով վերջին 6 ամիսների հանդիսացել է տնօրենի ժպ:

 

«ԿԳՄՍ նախարարի հրամանով նա հոկտեմբերի 29-ից արդեն նշանակվել է Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն: Նա արդեն 10 տարուց ավել թատրոնում է: Թատրոնը ջերմ է ընդունել այս նշանակումը, քանի որ Կարապետյանը օտար մարդ չէ, քաջատեղյակ է խնդիրներից, և վերջին տարիներին զբաղվել է վարչական աշխատանքով:

Թատրոնի համար շատ կարոևոր էր այս նշանակումը»,- ասաց Հարությունյանը:

Լյուդվիգ Հարությունյանը զբաղեցնում է դրամատիկականի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Կիսվել սոց․ ցանցերում