Բшխվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մարդատար մեքենա. բեռնատարը կողաշրջվել է, կա վիրшվոր

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցում բախվել են «ԶԻԼ 130», «Կիա», «Օպել», BMW և «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.comի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդը՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաները, բացի «ԶԻԼ»-ից, եղել են կայանված:

Կիսվել սոց․ ցանցերում