Մեքենաներ են բшխվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է, 3 վիրшվորներից մեկն անչափահաս է

Հոկտեմբերի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի Զովունիի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ 55-ամյա Յուրի Խ.-ի վարած «Honda» մակնիշի և 63-ամյա Նորիկ Ս.-ի վարած «ՎԱԶ 21101» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ «ՎԱԶ»-ը գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Honda»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Մ. Ղ-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում