ԿՈՅՈՒՂՈՒ ՋՈՒՐԸ ՈՂՈՂԵԼ Է ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Րաֆֆու 43 շենքի բակում 3 օր է՝ կոյուղու ջուրը ողողում է ամբողջ բակը` լցվելով մոտակա դպրոցների ու մանկապարտեզների բակերը։ Այս մասին մեզ ահազանգել են շենքի բնակիչներից։

Նրանցից Արամը մեզ փոխանցեց, որ դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, խոստացել են մոտենալ, խնդիրը լուծել, սակայն այդպես էլ չեն գնացել դեպքի վայր։

«Ասել են` կգանք, կսարքենք, բայց 2 օր է` չեն գալիս։ Երեկ ես էլ զանգեցի, ասացին` ահազանգը ստացել ենք, բայց մարդ չունենք, բոլորը զբաղված են, իրավիճակը բացատրեցի։ Այսօր ժամը 13։30֊ի դրությամբ, բակից դուրս գալիս, նույն վիճակն էր»։

ՀԳ․ «Վեոլիա ջրից» մեզ պատասխանեցին. «Նշված հասցեից 1-85 ծառայություն զանգ եղել է երեկ ժամը 12.30-ին։ Հայտը բացվել է, փոխանցվել համապատասխան տեղամաս»։

Մի քանի րոպե անց մեզ փոպանցեցին, որ հարցը լուծված է։

Մանրամասները` տեսանյութում

Կիսվել սոց․ ցանցերում