Ինչպես հայտնել էինք՝ Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Վալենսիա շրջանում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Araratnews-ին հայտնեց, որ այս պահին առկա տեղեկատվությամբ՝ Վալենսիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան։
