«Արմուշի, Ռաֆոյի ու Ռաուլի տեսարանների ժամանակ չենք կարողանում մեզ զսպել»․ Ռեժիսոր

Նոյեմբերի 3-ից Արմենիա TV-ի եթերում կհեռարձակվի «Ջիմի Ջիմի» նոր հեռուստանախագիծը: Tert.am Life-ը ներկա է գտնվել նկարահանումների ընթացքին, պարբերաբար ներկայացրել բեքսթեյջ լուսանկարներ ու հարցազրույցներ դերասանների ու ստեղծագործական թիմի հետ:

Այս անգամ զրուցել ենք ֆիլմի ռեժիսոր Հայկ Վարդանյանի հետ, ում խոսքով՝ բոլորիս Ֆանտաստիկ աշխատանք է սպասվում:  

«Հեռուստադիտողը տեսնելու է նոր կատակերգություն, չեմ ասում սիթքոմ, որովհետև սիթքոմում գործողությունները կատարվում են մեկ լոկացիայում: Մեզ մոտ բազմազան են լոկացիաները՝ Սևան, մայրուղի, տուն… հետաքրքիր ու բուռն իրադարձություններ են կատարվում տարբեր վայրերում:

Առաջարկը ստանալուն պես, երբ կարդացի սցենարը, հասկացա, որ շատ հետաքրքրեց ու հասկացա, որ նոր բան ենք անելու: Հետո, երբ իմացա, ինչ ֆանտաստիկ դերասանների հետ ենք աշխատելու, հասկացանք, որ սա յուրահատուկ գործ է լինելու»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց ռեժիսորը: Նա նշեց, որ այս  թիմի հետ առաջին անգամ է աշխատում:

«Նկարահանումներն այնքան լավ են անցնում, որ հումորային տեսարանների ժամանակ մենք էլ չենք կարողանում մեզ զսպել:  Դերասանների հնարավորությունների մասին բոլորը գիտեն, կերպարները շատ ճիշտ են ընտրված, շատ հետաքրքիր սցենար է գրված: Ամենակարևորը չի հոգնեցնելու»,- նշեց Հայկը:

Նա խոստովանեց, որ շատ հետաքրքիր էր աշխատել հնդիկների հետ:

«Իրենք պրոֆեսիոնալ դերասաններ չեն, բայց առաջին նկարահանման ժամանակ հասկացանք, որ ճիշտ ընտրություն ենք կատարել: Ռաուլը, ով ֆիլմի գլխավոր հերոսներից է միանգամից խնդիրը վերցնում է: Շատ անմիջական է և դժվարություն ընդհանրապես չառաջացրեց: Ռաֆոյի և Արմուշի հետ շատ լավ եռյակ են ստեղծել, նույնիսկ տեսարանների ժամանակ իրենց խաղը տեսնելիս չես կարողանում քեզ զսպել ու հասկանում ես, որ շատ լավ բան է սպասվում»,- ամփոփեց Հայկ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ «Ջիմի Ջիմի» սերիալը բաղկացած է 16 մասից, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ:

Նախագծի պրդյուսերներն են Ռաֆայել Երանոսյանն ու Վահան Թովմասյանը, դերասանական կազմում են Ռաֆայել Երնոսյանը, Արմուշը, Լևոն Հարությունյանը, Ժաննա Բուտուլյանը, Վահան Թովմասյանը և այլք:

Կիսվել սոց․ ցանցերում