ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կատակով կծել է երեխաներին Հելոուինի միջոցառման ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է New York Post թերթը։
Երեխաներից մեկը հնդկահավի հագուստով էր։ Երկուսն էլ ծիծաղել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը փորձել է կծել նրա ոտքը «Ծնոտներ» (Jaws, 1975) ֆիլմի երաժշտության ներքո։
Հետո Բայդենը խոսել է երեխաների մայրիկների հետ, որոնք բռնել էին նրանց ձեռքերը եւ, «թերեւս, չէին առարկում», որ նախագահը կծի իրենց երեխաներին։ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը, որը պանդայի հագուստով էր, կանգնած էր մոտակայքում եւ նույնպես ողջունում էր հյուրերին։
