4 ամիս տևած պшտերազմը կարծես ավարտվեց

4 ամիս տևած պատերազմը կարծես ավարտվեց․ Մոդել-բլոգեր Անիտա Հարությունյանի լրագրող Գայանե Զարգարյանի և Երևանի ավագանու անդամ Գրիգ Հարությունյանի միջև պատերազմը ավարտվեց մի քանի օր առաջ, այդ մասին մենք իմացանք Անիտա Հարությունյանի գրառումից, որը նա կատարել էր իր ֆեյսբուքյան էջում, իհարկե lragrogh.com լրատվականը միջանձնային վեճերի տիրույթ մտնելու սովորություն չունի, դա էր պատճառը, որ ընթացքին մենք չանդրադարձանք, սակայն հաշվի առնելով իրար դեմ ֆեյսբուքյան գրառումների և ուղիղ եթերների ընթացքում հնչած վիրավորանքները, մեզ շատ հետաքրքրեց իմանալ, այդ աստիճան լարված հարաբերությունները ինչպե՞ս ավարտվեցին խաղաղ ճանապարհով։ Ի դեպ, մեր լրատվականը փորձեց կապ հաստատել Անիտա Հարությունյանի հետ, որպեսզի հասկանա այս ամենի պատճառները, սակայն Անիտա Հարությունյանի հեռախոսին պատասխանեց նրա մենեջերը, ով ասաց, որ Անիտա Հարությունյանը այն հոգեբանական վիճակին չէ, որ պատասխանի լրատվականի հարցերին։

Հաշվի առնելով մեր լսարանի հետաքրքրվածությունը թեմայի շուրջ lragrogh.com լրատվականը նաև կապ հաստատեց կողմերից Երևանի ավագանու անդամ Գրիգ Հարությունյանի հետ, հասկանալու համար թէ ո՞րն էր հակամարտության պատճառը և ի վերջո, ինչպե՞ս պատահեց, որ խաղաղ հանգուցալուծում ստացավ իր և Անիտա Հարությունյանի միջև հակամարտությունը։ Գրիգ հարությունյանը մեզ ասաց, որ ողջ խնդիրը նրանում է, որ Անիտա Հարությունյանին իր քաղաքական գործունեության և քաղաքական կապերի մասին մոլորեցնող տեղեկություններ էին հասել, որովհետև որպես ավագանի ի սկզբանե ընտրվել էր Հանրային Ձայն կուսակցության ցուցակով, սակայն հետագայում կուսակցության բաժանվելու պատճառով հետագայում որպես անկախ ավագանի սկսեց հանդես գալ, իսկ Անիտա Հարությունյանը խնդիրներ ուներ Վարդան Ղուկասյանի հետ, բնականաբար կարծելով, որ Գրիգ Հարությունյանը դեռ համագործակցում է Վարդան Ղուկասյանի հետ, այդ պատճառով էլ առաջացել էր այդ լարվածությունը, սակայն ի վերջո, նաև ի շնորհիվ լրագրող Գայանե Զարգարյանի ջանքերի, ումից ի դեպ շատ շնորհակալ էր Գրիգ Հարությունյանը, ինչի մասին հատուկ նշեց, տվյալ թյուրիմացությունը պարզվել է և կարողացել են իրար հետ հաշտության եզրեր գտնել։ Գրիգ Հարությունյանը նաև նշեց, որ ինքը Հայաստանում թշնամիներ չունի, որ քաղաքական մարդ է իրեն համարում և նման խնդիրների միջով անցնելուն հոգեբանորեն միշտ էլ պատրաստ է։

 

Կիսվել սոց․ ցանցերում