Հաղորդման հաղորդավարը պարզապես համարձակություն և հանդգնություն էր ունեցել իր ֆեսբուքյան էջում գրել ստատուս ներկայիս իշխանության` հանձինս Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի մասին։

«Ես`ի տարբերություն  լիքը մարդկանց, ունեմ հիշողություն,  ու իմ հիշողությունը  չի վերաբերվում վերջին 3 օրվան  կամ 3 ամսվան, այլ այնքան է , որքան ես ապրում եմ և գիտակցական կյանքով եմ ապրում։ Ես հասկացա,որ նման բաներ միշտ են եղել. ստատուս գրելու համար, միտք արտահայտելու համար միշտ էլ փակել են, ջնջել են, նախագծեր են հանել ելերներից։ Սակայն չէ որ մենք պայքարում էինք, որպեսզի այսուհետ նման երևույթներ չլինեն, չէ որ Քոչարյանական և Սերժական հեռուստաալիքներում, երբ կար գրաքննություն, ու մենք բողոքում էինք , որ հաճախ մարդկանց կարող են փակել, կորցնել և ջնջել էկրանից։ Պետք է , որ այդ վատ բարքերը չգային և ներկայիս  Հայաստանում տեղ չունենային,բայց պարզվում է, որ ոչ։ Ափսոսանք չեմ հայտնում ,որովհետև այդպես շարունակելու են փակվել ցանկացած նախագծեր, որոնք կարտահայտեն ինչ-որ մի բան , որը դեմ է ներկայիս վարչակարգին։ Ափսոսանք չեմ հայտնում,որովհետև ցանկացածն, ով աշխատումա այնտեղ, լռում է, հարմարվում, համակերպվում և համաձայնվում ՝ ինքնըստինքյան ջուր է լցնում այն ջրաղացին ,որը պտտում է ներկայիս վարչակարգը։ Այնպես որ փակել՞ եք,լավ եք արել,հասնումա, փակեք նաև մնացած բոլոր լավ նախագծերը»,- նշեց Արա Ղազարյանը:

Մհեր Բաղդասարյանը ևս խոսեց.

«Ես սիրում եմ Հանրային հեռուստաընկերությունը, որովհետև այդտեղ կա մեխանիզմ, աշխատելաոճ , պրոֆեսիոնալիզմ և կա համակարգ։ Բաբկեն Չոբանյանը լավագույնս էր վարում հաղորդումը ։ Դուք դա փակեցիք, որովհետև նա պարզապես ստատուս էր գրել ներկայիս իշխանությունների  դեմ։ Խոսքի ազատության, տոլերանտության, գլոբալիզացիայի , արևմտյան արժեքների մասին կարող ենք խոսել անվերջ, բայց սա մի փոքր օրինակ  է, թե դուք ինչպես եք սահմանափակում մարդու ազատությունը, լրագրողի իրավունքը։ Թե ինչպես՞ եք դուք սահմանափակում մարդուն մի իրավունքից ,որ ոչ թե ձեռքբերովի է, այլ տրված է ի ծնե՝ խոսքի ազատության իրավունքը։ Դուք եկել եք իշխանության խոսքի ազատության  իրավունքի համար»։