«Ոսկենի»-ում նախարարը ստորագրություն է թողել անվանական տակառի վրա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Պապոյանը նախ այցելել է Բամբակաշատ գյուղում գործող Ջրաղացպանյանների գինեգործարան, շրջել ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացներին։

Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, արտադրանքն արտահանում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլ երկրներ։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել արտահանման այլընտրանքային շուկաների դիվերսիֆիկացմանը, պետության կողմից տրամադրվող

Այնուհետև նախարարն այցելել է «Ոսկենի» գինեգործարան։ Գործարանի տնօրենը ներկայացրել է այգու և գինեգործարանի ավելի քան 100 տավա պատմությունը։ Նա նշել է, որ արտադրվող գինիներն արտահանվում են ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա և այլ երկրներ:

Շրջայցի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացման հնարավորությունները, խաղողի մթերմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել պետական օժանդակության այն ծրագրերին, որոնց միջոցով ընկերությունները կարող են ընդլայնել իրենց գործունեությունը, արդիականացնել արտադրական կարողություններն ու ավելացնել արտադրության ծավալները։

Գործարանի տնօրենը ողջունել է պետության աջակցությամբ իրականացվող միջոցառումները, որոնք միտված են հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը։

«Ոսկենի» ընկերությունում նախարարն իր ստորագրությունն է թողել անվանական տակառի վրա:

Կիսվել սոց․ ցանցերում