Մի շարք բարեփոխումներ ենք իրականացնել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. Ավինյան

Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացնել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հայտնել է, որ բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։

«1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են  100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել»,- հավելել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում