Եթե հասցրել ես ճամփորդել ու լինել տարբեր երկրներում, թերևս նկատած կլինես, որ յուրաքանչյուր մշակույթ ունի իր սովորույթներն ու էթիկայի կանոնները, և մի բանը, որ ընդունված է մի տեղ, կարող է վիրավորական լինել մեկ ուրիշ տեղ:
Ճապոնիա
Ճապոնացիների հետ շփվելիս պետք է բավականին պահպանողական հագնվել ու ողջունելիս փորձել նրանցից ավելի ցածր խոնարհվել: Նվերները պետք է ընդունել երկու ձեռքերով և այն բացել ավելի ուշ, և ոչ թե նրանց ներկայությամբ: Խուսափեք ուղիղ հարցերից ու պատասխաններից, ավելի լավ է ենթադրել, քան հարցնել, իսկ խոսակցությունները ավելի լավ է աղոտ պահել:
Շվեդիա
Պահպանիր անձնական տարածությունը և մի դիպչիր մարդկանց, երբ խոսում ես նրանց հետ: Ուշադիր եղիր սեղանի մոտ պահվածքիդ, երբեք մի քննարկիր կրոնական կամ քաղաքական թեմաներ ու փորձիր ավելի լուրջ լինել: Խոսակցության ընթացքում լռելը անհարմարություն չէ, ու ավելի լավ է քիչ խոսել, քան չափազանց շատ: Ընթրիքի ժամանակ մի խմիր, մինչև որ հրավիրողը կենաց չառաջարկի ու երբեք մի հարբիր:
Մեքսիկա
Մարդկանց ողջունելիս կանայք պետք է առաջինը ձեռքը պարզեն ձեռք սեղմելու համար, սակայն բոլորը պետք է խուսափեն հայացքի չափից շատ կապից. դա կարող է որպես ագրեսիվ ու հանդուգն պահվածք ընկալվել: Ճաշելիս արմունկները երբեք սեղանին մի դրեք և խուսափեք բարձրաձայն արտաշնչելուց: Ձեռքերը գոտկատեղին մի դրեք և «ok» նշանը` ցուցամատով ու բթամատով շրջանը երեք մատները պարզած, ցույց մի տվեք. դա վուլգար պահվածք է համարվում:
Քենիա
Տարիքով ավելի մեծ կամ պաշտոնով ավելի բարձր ինչ-որ մեկին ողջունելիս պետք ձախ ձեռքով բռնել նրանց աջ դաստակը. դա հարգանքի նշան է: Հարցրեք առողջության, ընտանիքի ու աշխատանքի որպիսության մասին, մինչև հիմնական թեմաներին անցնելը: Այս հարցերը չտալը կարող է որպես անքաղաքավարություն ընկալվել: Սեղանի մոտ մի սկսիր ուտել, մինչև որ սեղանի շուրջ նստած ամենատարեց տղամարդը չսկսի ճաշը:
Հորդանան
Ուրիշների հետ խոսելիս ձայնդ պետք է ցածր ու հանգիստ լինի, այդպես հասուն ու հարգալից մարդու տպավորություն կթողնես: Իմացիր, որ այստեղ մարդիկ ավելի մոտ տարածությունից կսկսեն կխոսել քեզ հետ, քան սովոր ես: Մարդիկ զրույցի ընթացքում կարող են նաև դիպչել ձեռքիդ կամ ուսիդ: Քաղաքակիրթ հումորներն ընդունելի են, կարելի է հարցնել նաև ընտանիքի որպիսության մասին: Երբեք ցույց մի տուր կոշիկներիդ տակը:
Գերմանիա
Ինչպես սկանդինավյան մյուս ազգերը, գերմանացիները նույնպես փակ ու քաղաքավարի են: Համոզվեք, որ ձեռքսեղմումներն ամուր են, և մարդկանց դիմելիս նրանց ազգանունների հետ միշտ «պարոն» ու «տիկին» օգտագործեք: Սեղանի շուրջ էթիկայի կանոններին հետևելը չափազանց կարևոր է, ինչպես նաև պետք է ավելի հաճախ ասել «խնդրում եմ» և «շնորհակալություն»:
Չինաստան
Առատաձեռն եղեք «շնորհակալություն» ասելիս, երբ որևէ մեկն ինչ-որ բան է անում ձեզ համար` թեյ առաջարկելուց մինչև նվեր մատուցելը:
Նվերը պետք է վերցնել երկու ձեռքով: Եթե ինչ-որ մեկը սկսի խոսել քաշիդ, տեսքիդ կամ պահվածքիդ մասին, դա որպես վիրավորանք մի դիտիր. նրանք պարզապես դիտարկում են քեզ:
Բարբադոս
Տարիներ շարունակ բրիտանական կառավարության տակ լինելը իր ազդեցությունը թողել է այս բնակավայրի սովորույթների ու մշակույթի վրա, և այստեղ քաղաքավարությունը չափազանց կարևոր է: Մարդկանց դիմելիս նրանց ազգանվան հետ «պարոն», «տիկին», «օրիորդ» բառերն օգտագործեք: Հաճախ օգտագործեք «խնդրում եմ», «շնորհակալություն» արտահայտությունները: Սեղանի մոտ քաղաքավարության կանոններին հետևելը կարևոր է, ինչպես նաև ամենուր, բացի լողափից, կարևոր է համեստ հագնվելը: Խուսափեք քաղաքական կամ կրոնական թեմաներով քննարկումներից:
Պակիստան
Վստահ եղիր, որ համեստ ես հագնվում, հատկապես եթե աղջիկ ես: Եթե ճաշի եք հրավիրվում, միայն աջ ձեռքով կերեք, որովհետև ձախը անմաքուր է համարվում: Կարող ես նույնիսկ նստել ձեռքիդ վրա, միայն թե այն հեռու պահիր այն ուտելիքից: Կոշիկիդ տակի հատվածը ոչ ոքի ցույց մի տուր և խուսափիր որևէ մեկին ոտքով դիպչելուց:
Ֆրանսիա
Հաճախ ասա «խնդրում եմ» և «շնորհակալ եմ» բառերն ու միշտ շնորհակալություն հայտնիր մարդկանց՝ իրենց ժամանակի համար: Խանութում վաճառողից ինչ-որ բան հարցնելուց առաջ ներողություն խնդրիր անհանգստացնելու համար ու միշտ շնորհակալություն հայտնիր խանութից դուրս գալուց առաջ: Ուշադիր եղիր, որ ուտելիս բերանդ փակ ծամես, լիքը բերանով մի խոսիր ու խմելիս ձայներ մի հանիր:
Կորեա
Մի վիրավորվեք, եթե կորեացի կինը ողջունելու համար ձեռքը չպարզի ու պարզապես գլխով անի, և երբեք մի պարզեք ձեր ձեռքը ողջունելու համա: Կորեացի մարդու հետ խոսելիս երբեք մի դիպչեք նրան, եթե մտերիմ չեք նրան հետ, ու պահպանեք որոշակի հեռավորություն, ինչը հարգանքի նշան է: Ճաշելիս խուսափեք շատ խոսելուց ու առաջարկեք վճարել, եթե գիտեք, որ ձեզ հյուրասիրում են:
Արգենտինա
Սա այն երկրներից է, որտեղ մարդիկ զրուցելիս սիրում են մոտ կանգնել ու դիպչել զրուցակցին: Հեռու ձգվելը կոպտության ու սառնության նշան է: Պահպանեք հայացքի կապն ու ձեռքը գոտկատեղին մի դրեք:
Նիդերլանդներ
Բոլորի հետ ձեռք սեղմեք, միշտ ժպտացեք և պահպանեք հայացքի կապը: Եթե պատրաստվում եք հանդիպում նշանակել, ապա պայմանավորվեք մի քանի շաբաթ առաջ և միշտ ճշտապահ եղեք: Մարդկանց այցելելիս ձեզ հետ ինչ-որ նվեր վերցրեք, ինչպես, օրինակ, ծաղիկներ կամ շոկոլադ:
Ռուսաստան
Ալկոհոլային ըմպելիքից հրաժարվելը Ռուսաստանում վիրավորական է: Մի ժպտա անծանոթներին, այլապես նրանք կարող են մտածել, թե խելագար ես: Խանութում վճարելիս գումարը դիր սեղանին և ոչ թե վաճառողի ձեռքին փոխանցիր:
Կանադա
Կանադացիները հիմնականում քաղաքավարի են ու հարգալից և բավականին փակ մարդիկ: Այստեղ նույնպես ընդունված է հաճախակի ասել «խնդրում եմ» և «շնորհակալություն» բառերը: Դուք դրական տպավորություն կթողնեք մարդկանց վրա, եթե նրանց համար բացեք դուռը, և պինդ ձեռքսեղմում առաջարկեք: Ուտելիք կամ խմիչք պատվիրելիս երբեք մի սկսեք «Ես ուզում եմ…» (I want…) արտահայտությամբ. դա կոպիտ ու անկիրթ տպավորություն է թողնում:
Իտալիա
Եկեղեցիներ ու ռեստորաններ այցելելիս հագնվեք պաշտոնական ու հարգալից: Ճշտապահ եղեք և ուշադրություն դարձրեք էթիկայի կանոններին: Երբեք ոչ մի դեպքում հարբած մի հայտնվեք հասարակական միջավայրում: Հաճախ ասեք «խնդրում եմ», փորձեք մի քանի բառ սովորել իտալերենով:
Նեպալ
Նեպալով ճամփորդելիս ավելի լավ է համեստ հագնվել: Նվեր տալիս կամ ստանալիս ոչ մի դեպքում մի մեկնիր ձախ ձեռքդ: Ինչ-որ մեկին տուն և տաճար այցելելիս հանիր կոշիկներդ:
Իսրայել
Ողջունելիս սեղմեք մարդկանց ձեռքը, ժպտացեք ու առաջարկեք ձեզ անունով դիմել: Մի վիրավորվեք, եթե ինչ-որ մեկը 15-20 րոպե ուշանա, կամ եթե ձեզ հետ հանդիպման ընթացքում պատասխանի զանգերի: Եթե անձնական հարցեր ուղղեն ձեզ, պատասխանեք ընդհանրացումներով: Եթե տղամարդ ես, երբեք մի խոսիր այլ տղամարդու կնոջ հետ, եթե ձեզ չեն ծանոթացրել:
Մեծ Բրիտանիա
Ինչպես որ Կանադայում, այստեղ նույնպես մարդիկ բավականին քաղաքակիրթ են ու փակ: Միգուցե շատ ավելի, քան Կանադայում: Հետևիր խոսքիդ ու երբեք որևէ մեկին անունով մի դիմիր, մինչև որ չառաջարկեն, փոխարենն անհրաժեշտ է դիմել՝ ազգանունից առաջ նշելով պարոն, տիկին կամ օրիորդ:
Բրազիլիա
Հաճախակի ժպտա, մի վախեցիր զրույցի ընթացքում զրուցակցին դիպչելուց և հաճախակի բթամատով հավանության նշանը ցույց տուր: Սենդվիչ ուտելիս անձեռոցիկով բռնեք այն: Ատամները փայտիկով մաքրելու ժամանակ մյուս ձեռքով փակեք բերանը: