Սերբիայի կայարանում բետոնե ծածկի փլուլզման հետևանքով 14 մարդ է զпհվել

Առնվազն 14 մարդ է զոհվել երեկ Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի մուտքի բացօթյա բետոնե ծածկի փլուզման հետևանքով, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

Դեպքի վայրում աշխատել են շուրջ ութ տասնյակ փրկարարներ և տեխնիկա, այդ թվում՝ վերամբարձ կռունկներ և էքսկավատորներ:

Սերբիայի կառավարությունը նոյեմբերի 2-ը երկրում սգո օր է հայտարարել:

Հաղորդագրությունների համաձայն՝ կայարանի շենքը վերջերս էր վերանորոգվել, սակայն այդ ծածկն աշխատանքներում չէր ընդգրկվել:

Իշխանությունները վստահեցրել են, որ պատահարի քննություն կիրականացվի, մեղավորները կբացահայտվեն և պատասխանատվության կենթարկվեն:

Կիսվել սոց․ ցանցերում