Հայաստանի Պրեմիեր լիգայի «Արարատ» — «Փյունիկ» խաղի ժամանակ երկրպագուները ակցիա են իրականացրել՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
Նրանք վանկարկել են «հեռացիր», «հեռացիր», ունեցել են «Փոխենք հիմա, հաղթենք վաղը», «Քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառ։
Արդեն մի շարք ֆուտբոլային ակումբներ տարածել են հայտարարություններ, որ միանում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին, իսկ Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին մի քանի հանդիպումներին նման ակցիաներ են իրականացրել երկրպագուները։
Տեսանյութ ՝ https://t.me/lragroghcom/1397