Ջուլիետա Ավանեսյանը դարձավ ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների +87 կգ քաշայինների պայքարում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հայ մարզուհին երկամարտում ցույց է տվել 235 կգ արդյունք (108+127 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում