Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ թիմը դարձել է ոսկե մեդալակիր

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Central Park Tower» թիմը դարձել է 2024 թվականի Ռուսաստանի արագ շախմատի թիմային առաջնության հաղթող:

Թիմի կազմում էին Անդրեյ Եսիպենկոն, Հայկ Մարտիրոսյանը, Դավիթ Պառավյանը, Ռուդիկ Մակարյանը և Մատվեյ Գալչենկոն:

Թիմը նվաճել է նաև արծաթե մեդալ կայծակնային շախմատի թիմային առաջնությունում:

Կիսվել սոց․ ցանցերում