Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորոաններում՝ «Հով-Արտ» սննդի կետի հարևանությամբ բախվել են «Range Rover» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր:
Փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա՝ մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար: Մինչ փրկարարները ժամանումը՝ վիրավորին օգնության են հասել քաղաքացիները: Վթարի հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, և մինչ պարեկների ժամանում ստեղծվել է խցանում: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
