Սաուդյան Արաբիայում եղանակային արտասովոր պայմաններ են, անձրև ու կարկուտէ տեղացել անապատում:
Հիմնական տեղումները եղել են մշտապես արևային Ալ Ջաուֆ շրջանում: Անապատի որոշ հատվածներում անձրևների հետևանքով բուսականությունը ծաղկել է:
Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին Ալ-Ջաուֆի շրջանների մեծ մասում ամպրոպի, անձրևի, կարկուտի և փոթորիկների հավանականություն կա:

