Այսօր՝ նոյմեբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Էրիկ Է.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոմիտասի պողոտայում՝ 35/6 հասցեի դիմաց տեղադրված էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
