Ամերիկացի երաժիշտ և պրոդյուսեր Քուինսի Ջոնսը, ով համագործակցել է Ֆրենկ Սինատրայի և Մայքլ Ջեքսոնի հետ, մահացել է 91 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է Associated Press- ը՝ հղում կատարելով պրոդյուսերի ընտանիքին։
«Կոտրված սրտով մենք պետք է կիսենք մեր հոր և եղբոր՝ Քուինսի Ջոնսի մահվան լուրը», – ասվում է ընտանիքի հայտարարության մեջ։
Հրապարակախոս Առնոլդ Ռոբինսոնն ասում է, որ Ջոնսը մահացել է կիրակի երեկոյան Լոս Անջելեսի իր տանը՝ շրջապատված ընտանիքով: Երաժշտի մահվան պատճառը չի հաղորդվում։
